2 դրվագ Արամ Սարգսյանի քաղաքական կենսագրությունից

Քաղաքական 03.09.2021   14:00   226

Արևմտամետության ջահը բոլորից բարձր պահող, այլոց բարոյախրատական դասեր տվող Արամ Սարգսյանի քաղաքական կենսագրությունից 2 դրվագ:

1. Երբ 2001 թվականին ՌԴ նախագահ Պուտինը այցելել էր Հայաստան և Ռոբերտ Քոչարյանի հետ ստորագրել էր «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ պայմանագրերի առթիվ հայտարարում էր հետևյալը.

«Ասեմ, որ դեռեւս իմ պաշտոնավարման ժամանակ խնդիր էր առաջացել նույն ռուսական պարտքը վերադարձնելու մասին։ Գումարային պարտքը վերցնելիս մենք գրավ էինք դրել ատոմակայանի բաժնետոմսերի 20%-ը եւ «Նաիրիտի» բաժնետոմսերի 20%-ը։ Ես փորձում էի նախագահ Քոչարյանին համոզել, որ ճիշտ կլինի բաժնեմասերը ուղղակի տրամադրել Ռուսաստանին, քանի որ գումարներ չկան։ Հիմնավորումը հետեւյալն էր՝ այսպես թե այնպես, մեր էներգետիկայի 50 %-ը Ռուսաստանի ձեռքում է, կոշտ վառելիքը եւ գազը մենք բերում ենք Ռուսաստանից։ Ռ. Քոչարյանը կտրականապես դեմ էր։ Այսօր ինքը միանշանակ համաձայնեց, հայտարարեց, որ դա ճիշտ քայլ է եւ վերագրեց իրեն։ Ռազմարդյունաբերական համալիրի մասով ասեմ, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է իմ ձեռքով։ Փաստաթուղթը նախապատրաստել էր Վաղարշակ Հարությունյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Ներկայացված էր 22 հիմնարկ-ձեռնարկություն։ Այն ժամանակ Վլ. Պուտինը վարչապետ էր, եւ համաձայնություն ձեռք բերվեց 18-ի մասով։ Ինչո՞ւ մենք գնացինք դրան։ Որովհետեւ, ուզենք թե չուզենք, իսկ ավելի լավ, որ ուզում ենք, մեր ռազմական համալիրի 50%-ը պիտի համարենք ռուսական։ Այստեղ սերտաճումը ես միանշանակ տեսնում եմ դրական» («Առավոտ», 18.09.2001

Այսինքն՝ Արամ Սարգսյանը «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ոչ միայն «դրական» էր որակում, այլև՝ բողոքում էր, որ այդ գործարքի հեղինակային իրավունքները Քոչարյանը սեփականացնում է:

2. Արցախի հարցի լուծման հայտնի «Մեղրիի տարբերակի» մասին խոսելիս, ներկայիս արևմտամետ Արամ Սարգսյանը հայտարարում էր.

«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ այդ հարցին շատ լուրջ մոտեցեք։ Մեղրիի տարբերակը ցանկացած սոուսով կներկայացնեն՝ չհավատաք։ Դա նշանակում է Մեղրին տալ։ Դրանով ոչ թե Ղարաբաղի հարցն է լուծվում, այլ իրականացվում է ԱՄՆ-ի գլոբալիզացիոն ծրագիրը» (03.07.2001):

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Սարգսյան, Հարութ Ուլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon