«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Ադրբեջանը պնդում է, որ Քարթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին

Ադրբեջանը պնդում է, որ Քարթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է: Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

«Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ», պարզաբանել են գերատեսչությունում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Քարթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

ՀՀ պաշտպանության նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, որ Քաթանյանը մոլորվել է մառախուղի պատճառով և պատահաբար հայտնվել «Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովուման պահանջով։ Այս մասին  տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերերվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։