Ադրբեջանցիների արձակած կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայող է վիրավորվել

Պաշտոնական 17.08.2021   20:00   105

Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հայկական դիրքերի վրա. հայկական կողմից մեկ զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի N զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդը, որը պարտադիր ժամկետային զինծառայող է։ Ըստ հաղորդագրության` նա հրազենային վնասվածք է ստացել աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն տարհանվում են` հանքի տարածքում հնչող կրակոցների պատճառով։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ի երեկոյան ադրբեջանցիները 18։40–22։30–ի ժամանակահատվածում կրակահերթեր են արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, գնդակները հասել են նույնիսկ որոշ տների տանիքներին։

Նշենք, որ օգոստոսի 16–ին ադրբեջանցիների կրակոցներից սահմանի Երասխի ու Գեղարքունիքի մարզի հատվածներում հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՊՆ, Հայաստան, ադրբեջան, Սոթք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon