Ադրբեջանցիները թիրախային կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ. վիրավոր զինվոր ունենք

Արցախ 28.08.2021   23:04   171

Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ադրբեջանցիների արձակած կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հիշեցնենք` օգոստոսի 17-ին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում ՝ հրաձգային զենքի կիրառմամբ:

Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից, ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Իսկ օգոստոսի 27-ին` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ կրակահերթ են սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը:. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մանրամասներ է հայտնել:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արգիշտի Շահնազարյան, ադրբեջան, ԱՀ ՊԲ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon