Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ

Քաղաքական 28.08.2021   12:00   120

Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան` ժամը 22-23-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը armeniasputnik-ի հետ զրույցում հաստատեց Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը։
«Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և՛ դիրքերի, և՛ բնակավայրի վրա: Գյուղում մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել»,–ասել է նա։

Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ չկան։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղարքունիք, Սիմա Չիթչյան, ադրբեջան, Հայաստան, Կութ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon