«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանի գործողությունների հետևանքով համաճարակների առաջացման վտանգ կա (տեսանյութ)

Ադրբեջանի գործողությունների հետևանքով համաճարակների առաջացման վտանգ կա (տեսանյութ)

Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով, երբ կան բազմաթիվ զոհեր, հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում` տարբեր վարակիչ հիվանդությունների, հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Բաքուն կտրականապես մերժել է վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդության փորձը
Մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ ու անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումը` նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման ու տարածման համար:

«Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-ղարաբաղյան և մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում` հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:

Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:

Այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հակառակորդի անթիվ դիերի պատճառով կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ է համաճարակների առաջացման վտանգը։