«Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է կուտակել Գեղարքունիքի սահմանի ուղղությամբ»

Պաշտոնական 16.11.2021   20:12   167

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ լարված է, ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկա և կենդանի ուժ է տեղակայել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Այս պահին լարված է, որովհետև ծանր զինտեխնիկայի կուտակումներ կան, կրակոցներ են եղել։ Դրանք եղել են տարբեր տրամաչափի զենքերով։ Մեզ մոտ այս պահին զգոնության ամենաբարձ աստիճանն է»,– նշեց Ավետյանը։

Նրա խոսքով` կուտակումներն արդեն լուրջ անհանգստություն են առաջացնում։ Զինտեխնիկան հատկապես նկատելի է Սոթք, Կութ և Նորաբակ գյուղերի սահմանին։

Գեղամասարի ղեկավարը հաստատեց Սոթքի հանքավայրի աշխատակիցներին տարհանելու լուրը և շեշտեց, որ այդ քայլին են դիմել, քանի որ աշխատանքներն իրականացվում են դիրքերին շատ մոտ հատվածներում։ Ավետյանը վստահեցրեց, որ բնակչության տարհանման վերաբերյալ հրահանգ դեռ չկա, քանի որ կարծում են, թե իրավիճակը կհանդարտվի։

«Հերթապահություն եմ նշանակել Գեղամասար խոշորացված համայնքի բոլոր գյուղերում, ողջ աշխատակազմը գիշերային ժամերին հերթապահություն կիրականացնի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ արձագանքել»,– ասաց նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հակոբ Ավետյան, Գեղարքունիք, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon