«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա եղբայրը կահույք են մատակարարում պետական մարմիններին. Հետք

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա եղբայրը կահույք են մատակարարում պետական մարմիններին. Հետք

Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ու իր եղբայրը իրենց պատկանող երկու ընկերություններով տարիներ շարունակ կահույք են մատակարարում պետական տարբեր գերատեսչություններին։ Վահան Նարիբեկյանը՝ մինչև բարձր պաշտոնին նշանակվելն էլ սերտ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ, նա խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Տեղեկությունը հայտնում է hetq.am-ը:

Վերը նշված երկու ընկերությունները «Արգավանդ կահույք» և «Դամկար» ՍՊԸ-ներն են։ Իրավաբական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին։ Ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը Վահան Նարիբեկյանն է։ Մինչև վերջերս նա նաև ընկերության տնօրենն էր, սակայն օգոստոսի 12-ին տնօրենի պաշտոնը նա փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, քանի որ օգոստոսի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Վահան Նարիբեկյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: