«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ալբերտ Նաջարյան. Ազգակործանների հետ միայն մի ապագա կա՝ դժգույն և դժբախտ

Ալբերտ Նաջարյան. Ազգակործանների հետ միայն մի ապագա կա՝ դժգույն և դժբախտ

Օգտատեր Ալբերտ Նաջարյանը ֆեյսբուքի իէ էջում գրում է.

Զուտ ֆիքսելու համար, թե ինչի պետքա հեռանա Նիկոլ Փաշինյանը՝

1․ Ներկայիս իշխանությունը ուղղակիորեն չի տիրապետում իրավիճակին ու ամեն ինչ արվել ա, որ ստեղծվի նման իրավիճակ։ 

2․ Քանդվել են բոլոր, բացառապես բոլոր պետական ինստիտուտները։ 

3․ Իշխանությունները հայտարարում էին, որ "Նոր պատերազմ, նոր տարածքներ", որպես իտոգ՝ Արցախի 80%-ը թշնամու տիրապետության տակ ա։

4․ Հայտարարվեց, որ կոռուպցիա չի լինելու, ու "կոպեկ առ կոպեկ" հետ ա բերվելու թալանվածը։ Իտոգ՝ ոչ մի կոպեկ չբերվեց, ոչ մեկ չդատվեց, իսկ կոռուպցիան հիմա էլ ա վխտում։ Ընդամենը ձևաչափն ա փոխվել։ 

5․ Հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործը լիովին բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ազատության մեջ ա, այլ նաև հավակնում ա վարչապետի աթոռին։ Հալալա մարդուն, կես տարում դատարանի աթոռից պոտենցիալ վարչապետի աթոռին ա հավակնում։ Դուք ինքներդ բյուրեղացրեցիք 2-րդ նախագահին։

6․ Հայտարարվեց, որ կիրականացվի վեթթինգ․․․ հա մոռացե՞լ էիք չէ էդ բառը։ Իրանք էլ։

7․ Հայտարարվեց, որ Զանգելանի ու Կուբաթլուի՝ նոյեմբերի 9-ի դրությամբ վերահսկողության տակ եղած հատվածները հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք ա ստեղծվել, այլ ապահովվել ու երաշխավորվել ա Սյունիքի անվտանգությունը։ Խնդալու՞ ա չէ։

8․ Պատերազմի ավարտից հետո հայտարարվեց, որ 6 ամիս ժամկետով պետք ա մնան, որ իրավիճակը կայունանա, բայց վերջին 6 ամսում ոչ միայն ոչինչ չի կայունացել, այլ հակառակը՝ ավելի ենք խորացել ճգնաժամի մեջ։

9․ Եվ վերջ ի վերջո, համաշխարհային պատմության մեջ չընդունված ու չլսված բան ա, երբ մի երկրի ղեկավարություն պատերազմ ա պարտվում, ու հավակնում ա վերընտրվել ու խոստանում ա, որ ապագա կա։ Պատերազմ պարտված մարդը չի կարող բանակցել, առավել ևս երբ 6 ամիս ա մեղմ ասած թշնամին անդադար նվաստացնում ա։ 

...

Հ․Գ․ Մեկ էլ մեղմ ասած նողկալի ա էդ "Ապագա կա" լոզունգը։ Դուք ընդհանրապես ինչ արել, կամ հայտարարել եք վերջին 3 տարվա մեջ, միշտ ճիշտ հակառակն ա դուրս եկել։ Ազգակործանների հետ մենակ մի ապագա կա՝ դժգույն և դժբախտ։