«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱՆ. Փակ տարածքներում դիմակ չկրող քաղաքացիները կտուգանվեն

ԱՆ. Փակ տարածքներում դիմակ չկրող քաղաքացիները կտուգանվեն

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:

Հերթական  ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:

Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:  

Հիշեցնենք` 

  • փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
  • COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
  • Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության  նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
  • կրե՛ք դիմակ,
  • պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
  • հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։

ՀՀ առողջապահության նախարարություն

Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 11 մահվան դեպք: