Արամ Մանուկյան. Կոնգրեսը պետք է կրկին ազատագրի Հայաստանի ազատ քաղաքացուն

Քաղաքական 17.05.2021   22:40   383

«...Համավարակի վնասները, անգամ մեր մեծաթիվ կորուստները այնքան վտանգավոր չեն, որքան վտանգավոր է այն վիրուսը, որի արդյունքում քաղաքացին օտարվում է պետության մաս կազմելու, պետության տեր կանգնելու իր իրավունքից, իր պարտավորություններից»,-Հայ ազգային կոնգրեսի համագումարում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

 Այսօրվա մեր հրամայականն է կանգնեցնել այս մահաբեր ընթացքը, քաղաքացու ոչնչացումը, Հայաստանի պաշտպանի՝ Հայաստանի տիրոջ ոչնչացումը: '

Եթե մենք՝ Կոնգրեսը, կարողանա քաղաքացու միջից հանել վախը` իշխանությունների կողմից սարքած` նախկին իշխանությունների խրտվիլակից, ապա մենք կունենանք հաջողություն: Սա է մեր քաղաքական, իմ կարծիքով, անելիքը: Եվ ո ՞վ կարող է անել դա. իհարկե` Կոնգրեսը, ժողովրդական լայն աջակցությունների գոյության պայմաններում: 

Ժողովուրդը ևս մեկ անգամ ճիգ պետք է գործադրի իր մեջ ուժեղացնելու քաղաքացու՝  90-ականների նման իր մեջ ևս մեկ անգամ իրականացնի հեղափոխություն և տեր կանգնի պետականությանը: Մենք կարող ենք ղեկավարել այդ շարժումը, որովհետև անկախության գինը մեզանից լավ ոչ ոք չգիտի, պետականության գինը և արժեքը մեզանից լավ ոչ մեկը չգիտի ու չի պատկերացնում, որովհետև մենք կյանք ենք դրել դա կայացնելու համար: Եվ մեր ապրելու իմաստը եղել է ազատ անկախ Հայաստան կառուցելը, որովհետև մենք իրադարձություններին նայում ենք սթափ աչքերով, որովհետև մեզ համար ցանկությունները հիմք չեն, եթե կան հաշվարկներ և սառը դատողություններ, որովհետև, ցավոք սրտի, չկա ուրիշը, որ կարող է անել այն, ինչի մասին ես ասում եմ: Եվ դա մենք պետք է անենք՝ պահպանելով երկրի անկախության, պետականության մնացորդները: Մենք դա պարտավոր ենք անել, որովհետև այս երկրում կան բազմաթիվ քաղաքացիներ, բազմաթիվ դեռևս ազատ, անկախ քաղաքացիներ, որոնք դրա կարիքը ունեն, որոնք այլընտրանքի իրավունք ունեն, որոնք այս  կարգի ուժի աջակցման կարիք ունեն այս կարգի խնդիրները լուծելու համար. քանի դեռ ժողովուրդը վերջնականապես ապատիայի և բարդույթի գիրկը չի ընկել...»:

Ամբողջական՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Մանուկյան, ՀԱԿ համագումար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon