«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը (ուղիղ)

Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը (ուղիղ)

Հայ ազգային կոնգրեսը համագումար է անցկացնում: Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտեց` համագումարն անցկացվում է Հայաստանի համար օրհասական օրերին:

«Մեր պետությունը կանգնած է մահացու սպառնալիքների առջև, իսկ մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այն, ինչ կատարվում է այս մի քանի օրվա մեջ, ուղղակի հնարավոր չէ», - ասաց Զուրաբյանը` խոսելով ադրբեջանական առաջխաղացման մասին Հայաստանի Հանրապետության տարածք երեք ուղղություններով:

Նշենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի 32-րդ համագումարում որոշվեց մասնակցել այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին «...որպեսզի ողջախոհության ճրագը խոհրդարանում չմարի»

«Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,-իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: