«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արցախի նախագահը հանդիպել է Աբխազիայի կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ

Արցախի նախագահը հանդիպել է Աբխազիայի կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են:

Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»: