Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (ուղիղ)

Պաշտոնական 09.10.2020   21:00   158

Հայկական ԶՈւՒ-ին հաջողվել է կոտրել ադրբեջանա-թուրքական բանակների ու ահաբեկչական հրոսակախմբերի հարձակողական օպերացիայի թափը: Լրագրողներ հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմի առաջին օրերին շատ ավելի ինտնսիվ հարձակումներ էր ձեռնարկում:

«Ադրբեջանի մշակած լայնածավալ, ինտենսիվ հարձակողական օպերացիայի ինտենսիվությունը շատ ավելի բարձր էր: Այն մեր զինված ուժերը կասեցրեցին, տապալեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրեցինք, բայց օպերացիայի թափը, առնվազն՝ երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում տապալեցին» ,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է մարտերի ընթացքում հակառակորդի ունեցած հաջողություններին, դրանք Հովհաննիսյանը «րոպեական», «վայրկյանական» կոչեց՝ հավելելով, որ դրանք պատերազմի թափի հետ համեմատած շատ փոքր են:

«Հարավային ուղղությամբ անգամ կիրառվել է թուրքական բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը զինված է T-90 տանկերով: Այդպիսի ուժեր կիրառող կողմի նման օպերացիայի խնդիրը միայն տասնյակ կիլոմետրեր են: Հետագա խնդիրն արդեն ՝ 3-4 տասնյակ կիլոմետրեր: Այսինքն՝ եթե դու այդքան ուժ ես կիրառում 3-4 օրվա ընթացքում, պիտի հասնես 30-40 կմ-ի: Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը:

Խոսելով Ալիևի վերջին ստահոդ հայտարարություններից՝ Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման համակարգը խաթարված է:

«Շատ հնարավոր է, որ ռազմի դաշտի անհաջողությունները վերադասին չեն զեկուցում, ինչը մենք պատմության մեջ շատ ենք տեսել: Եվ չի բացառվում, որ ինքը հայտնվել է հենց այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon