Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում

Պաշտոնական 28.09.2020   11:00   157

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում

«Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կիրառել է հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրետանիներ: Մեր նոր զոհերի մասին արդեն տեղեկացրել ենք, այլ ինֆորմացիաներ ճշտվում են: Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության ներքո են: Վիրավորները զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում են»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա:Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         իրավիճակը շփման գծում, ՀՀ ՊՆ, Արծրուն Հովհաննիսյան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon