Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ուղիղ

Պաշտոնական 06.10.2020   10:00   79

Անդարար հրթիռակոծության ենթարկվող Արցախում բժիշկները երբեմն չեն կարողանում ժամանակին օգնության հասնել վիրավորներին։ Գորիսում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից օգնության մեկնած բժիշկները փաստացի երբեմն զրկված են լինում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին հասնելու, որովհետև քաղաքն անընդհատ օդային տագնապի տակ է»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ երեկ է վերադարձել Ստեփանակերտից, ականատես է եղել , թե ինչպես հակառակորդի արձակած հրթիռներից մեկը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, որից շենքը պարզապես ցնցվեց։ Տեսնելով ադրբեջանական գործելակերպը՝ բուժանձնակազմի մոտ կասկածներ կան, որ կարող է թիրախավորվել հենց հիվանդանոցը։

Թորոսյանը նշեց՝ վերջին տեղեկություններով առավոտյան հառակորդը վերսկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, կրկին օդային տագնապներ են հնչել։

Նա  ընդգծեց՝ նման պայմաններում բուժանձնակազմի համար ծայրահեղ դժվար է օգնության հասնել մարդկանց։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon