ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան (ուղիղ)

Քաղաքական 07.10.2020   16:29   157

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը. Օրակարգում 6 հարց է: Նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այսօր տեղի կունենա երկրորդ ընթերցումը։ Նախատեսվում է պաշտպանական ծախսերը ավենացնել 40 մլրդ դրամի չափով:

Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց:

Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.

  •  2020թ.-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով)  փոքր է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:
  • Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:
  • Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

Հարկաբյուջետային ցուցանիշների (մասնավորապես՝ պակասուրդի) վերոնշյալ փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

  • «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon