«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Բաքուն հայ գերիների ևս մեկ խմբի 6 տարվա ազատազրկման դատապարտեց

Բաքուն հայ գերիների ևս մեկ խմբի 6 տարվա ազատազրկման դատապարտեց

Բաքվի դատարանը Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների ևս մեկ խմբի դատապարտեց 6 տարվա ազատազրկման:Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է armeniasputnik-ը, դատավճիռ կայացվեց Եղիշ Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանիկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի նկատմամբ:

Նշվում է, որ նիստը տեղի է ունեցել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Ադրբեջանում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։