Բաքուն Լյուդվիգ Մկրտչյանին ու Ալյոշա Խոսրովյանի դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Քաղաքական 02.08.2021   13:30   1310

Բաքվի դատարանը դատավճիռ է կայացվել երկու հայ գերիների` 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի և 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ադրբեջանում նրանց մեղադրում են Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու» մեջ։
Երկուսն էլ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 10–ը կանցկացնեն բանտում, 10–ը`խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք` Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ։

Ադրբեջանում հայ ռազմագերիների հետապնդումը՝ սահմանի անօրինական հատման մեղադրանքով, Ժնևի երրորդ կոնվենցիայի խախտում է: Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիներ.ռազմագերիներ, Լյուդվիգ Մկրտչյան, ադրբեջան, Ալյոշա Խոսրովյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon