«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ցուկերբերգ. «Facebook-ը փոխում է անվանումը։ Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»

Ցուկերբերգ. «Facebook-ը փոխում է անվանումը։ Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»

Facebook-ը փոխում է անվանումը։ Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta, Metaverse (մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ  հայտարարել Է Մարկ Ցուկերբերգը:

Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։

«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։

Ցուկերբերգի խոսքով՝ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։

«Ես այսօր շատ հպարտ եմ մեր ստեղծածով և ոգևորված նրանով, թե ինչ է մեզ սպասում, մենք այսօր անցնում ենք հնարավորից այն կողմ, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»,- հայտարարել է Ցուկերբերգը և ներկայացրել ընկերության նոր տարբերանշանը՝ կապույտ Մեբիուսի ժապավենի (անվերջության) տեսքով։