«Ձեզ համար սկսվեց 2021-ը, իսկ Գորիսի համար՝ 1992-ը»

Խոսք 03.01.2021   13:14   378

Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին  Որոտանի ճանապարհից թուրքերը առևանգել ու սպանել են ... Սկեսուրիս աչքերը 28 տարի անց դեռ թաց են:

Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետապնդել են .մի րոպեով մեքենան կանգնեցրել էր, փորձել հեռախոսով նկարել , թե ինչպես է  թշնամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ... ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել ...

Գորիսի իմ տան ու Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև 17 կմ է... երեկոյան ես ամուր կողպում եմ տանս դուռը , որ նախկինում երբեք չենք կողպել ու ... ամբողջ գիշեր աչք չեմ կպցնում...թուրքը, որ ուզի, հաշված րոպեներում զինված կներխուժի մեր տան պատուհանից... իսկ մենք տանը զենք չունենք ... ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք երեխաներին ու անզորությունից շուրթերս եմ կրծոտում ... հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում , Որոտանում, Խնձորեսկում բնակվողների տներ, տեսնում նրանց փոքրիկներին ու... կուչ գալիս, փոքրանում...   
Այո, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը , իսկ Գորիսի համար 1992-ը...

Շահանե Մեջլումյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շահանե Մեջլումյան, Գորիս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon