ԵՄ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում սկսել սահմանագծման գործընթացը

Աշխարհ 17.11.2021   19:03   80

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին բռնությունները լրջորեն մտահոգում են Եվրամիությանը», - նշված է դաշինքի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հետ քաշել իրենց ռազմական ստորաբաժանումները և հարգել այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են երկու եռակողմ համաձայնագրերի շրջանակներում», - նշված է ԵՄ հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելով չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը», - նշված է հայտարարության տեքստում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon