«Գլխավոր աղետաբերի վարքը գերազանցել է մեր տեսած վարչակազմերի ցինիզմն ու ապօրինությունը»

Խոսք 22.04.2021   17:00   306

Այս վարչակազմի ու գլխավոր աղետաբերի վարքը գերազանցել է գոնե մեր կյանքի օրոք մեր տեսած վարչակազմերի ցինիզմն ու ապօրինությունը։ Տասնյակ հազարավոր զոհերի, հողերի ու ինքնիշխանության կորստից հետո երկրով մեկ ֆռֆռալն ու բոլոր օրենքները խախտելով քարոզարշավ անելը նման է նրան, որ մարդուն սպանես, հետո գնաս ու նրա հարազատների մոտ ուտես-խմես-քեֆ անես, հպարտանաս արածովդ և պահանջես, որ քեզ միայն ծափահարեն, հետդ ողջագուրվեն և աղաչեն, որ դու և միայն դու մնաս իշխանության, որպեսզի սկսածդ «գործը» շարունակես։

Մարդկային ու իրավական բոլոր օրենքները ոտնահարես, բայց քո դեմ ընդվզողներին «իրավական պատասխանատվության» ենթարկես։ 

Ինչ վերաբերում է հայհոյանքներին (անկախ նրանից, թե կազմակերպվա՞ծ էին արդյոք, կամ ով էր կազմակերպել), որը սովորաբար ահավոր է, իրադրության համատեքստում բնական են. իսկ ո՞վ ասաց, թե պատուհասներն ու աղետները, կործանումն ու ջախջախումը պետք է հանգեցնեին  հեզասարսուռ զեղումների։

Հասմիկ Հարությունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հասմիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon