Համացանցում նոր խաբեություն է տարածվում

Հասարակություն 24.03.2021   15:00   117

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում։

Տեղեկացվում է, որ խաբեության միջոցով ոմանք տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։

«Համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։

Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելություն են ստանում նկարներին։

Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։

  • Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց
  • Օգտագործեք բարդ գաղտնաբառ
  • Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում
  • Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։
  • Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանախարհով գումար վաստակել»,–ասված է հաղորդագրության մեջ։
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon