Տարածված տեսանյութը արվել է դեկտեմբերի 12–ին, երբ 83 հայ զինծառայող դուրս է եկել Հին Թաղերում շրջափակումից

Պաշտոնական 16.12.2020   16:51   245

Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։

«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,- նշեց նա։

Սամվել Աֆինյանը հայտնեց, որ 120 հոգուց 83-ին հաջողվել է դուրս գալ  ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո։ Նրանց թվում վիրավորներ կան՝ 6-ից 7 հոգի, զոհեր չեն եղել։

10 հոգանոց մի ջոկատ մարտի է բռնվելուց հետո գերի է ընկել Հին Թաղերի ուղղությամբ։

Սամվել Աֆինյանը նշեց, որ իրենց վաշտը պահել է Հին Թաղերի դիրքերը, որի ուղղությամբ հարձակում է եղել դեկտեմբերի 11-ին։ Խծաբերդի ուղղությամբ դիրքը պահել է ՄՈԲ-ի այլ խումբ՝ Շիրակի մարզից։ Նրանցից որեւէ տեղեկություն, Սամվել Աֆինյանը նշեց, որ չունեն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շիրակ, գերիներ, Հին Թաղեր, Սամվել Աֆինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon