«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ժամանել է Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, նա հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Օգոստոսի 9-10-ը նախատեսված են Ստանիսլավ Զասի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հիշեցնենք՝ հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հրավիրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին միասին այցելել Հայաստան-Ադրբեջանի սահման։

Նշենք, որ Հայաստանը ՀԱՊԿ համանախագահ է դառնալու սեպտեմբերի 16-ից։