«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրեց գրանցման փաստաթղթերը ԿԸՀ

Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրեց գրանցման փաստաթղթերը ԿԸՀ

Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները 101-ն են։ Ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ցուցակում կհաջորդեն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, այնուհետև՝ Ինեսա Գաբայանը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելուն՝ ՀԱԿ ներկայացուցիչը հայտնեց, որ կուսակցությունը ընտրությունների կգնա միայնակ։

«Ցուցակներին ծանոթանալով՝ կհասկանաք, որ ըստ էության, անհատների լայն դաշինք է և կազմված է մեր կուսակցական այն անձանցից, որոնք տարիներ ի վեր կուսակցության շարքերում են»,- ասաց նա։

Ընտրություններից հետո անհրաժեշտության դեպքում կոալիցիա կազմելու հարցը կքննարկվի։ Կուսակցությունը պայքարելու է մեր գաղափարների քվեի համար»,- ասաց Խաչատրյանը։