Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը

Պաշտոնական 12.10.2021   20:00   68

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, ինչի կապակցությամբ նա հայատառ գրառում է արել Twitter-իր միկրոբլոգում:

«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:

Նշենք՝ 1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը

Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր։

Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սուբրամանյամ Ջայշանկար, Հայաստան- Հնդկաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon