«Հայաստանի կորսված գարունը»
«Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմ է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին: 2 ժամ 4 րոպե տևողությամբ ֆիլմը երկու մասից է բաղկացած: Ֆիլմի առաջին մասում ներկայացված է 2007-ի սեպտեմբերից մինչև 2008-ի մարտի մեկը՝ նախընտրական, ընտրական, հետընտրական փուլերը, երկրորդ մասում ներկայացվում են բուն մարտի մեկի իրադարձությունները:
Տիգրան Պասկևիչյան՝ հեղինակ,
Արա Շիրինյան՝ ռեժիսոր,
Սաթենիկ Ֆարամազյան՝ պրոդյուսեր