Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ

Պաշտոնական 29.03.2021   20:02   85

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ, ինչի պատճառով առաջիկա շաբաթում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է: Մոտ 90 տոկոսով հիվանդության աճ է գրանցվել: Վիրուսի տարածման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ դրանից հետո մահճակալային ֆոնդը կսպառվի:

«COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում բացի «AstraZeneca»-ից առաջիկա օրերին այլ պատվաստանյութեր ևս կառաջարկվեն Հայաստանին, հայտնեց   Գայանե Սահակյանը։

««AstraZeneca»-ն մի շարք երկրներում կլինիկական փորձարկումների է ենթարկվել, ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառելու թույլտվություն», - ասաց Գայանե Սահակյանը։

 Հիշեցնենք, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի «AstraZeneca» պատվաստանյութերի առաջին խմբաքանակը «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «AstraZeneca», Գայանե Սահակյան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon