Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը

Պաշտոնական 25.10.2020   18:03   311

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը։ Դեսպանությունը ֆայսբուքի պաշտոնական էջում հայտնում է, որ որոշման պատճառը մեր երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն է։

Այսպիսով,  հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կասեցվում է քաղաքացիների մուտքը դեսպանատան հյուպատոսական բաժին՝ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունների մատուցման համար:
Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումների ժամկետը կարող է երկարաձգվել։

Հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման և զարգացման տեմպերը։

«Ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման հարցերով ընդունումը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (միգրացիայի հարցերով) ներկայացուցչությունում, նույնպես ժամանակավորապես կասեցվում է: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների, անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Նշվում է, որ հնարավորության դեպքում կբավարարվեն միայն հյուպատոսական սպասարկման հայտերը։ Շեշտվում է՝ բացառապես արտակարգ և հումանիտար ծանրակշիռ հանգամանքների առկայության դեպքում։

Նորությունների մասին դեսպանությունը կտեղեկացնի պաշտոնական կայքէջում։

Դեսպանությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 77837 դեպք։ Մեկ օրում թեստի դրական պատասխան են ստացել 2314 պացիենտ։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուսաստանի դեսպանություն, Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon