«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայտնաբերել են ևս մեկ զինծառայողի աճյուն

Հայտնաբերել են ևս մեկ զինծառայողի աճյուն

 Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն: