Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Պաշտոնական 09.01.2021   12:30   113

Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով, զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում:

«Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն:

Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-ընդգծել է նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon