«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ըստ ԱԻՊԾ-ի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: