Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Արցախ 07.10.2021   10:00   75

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով երեկ՝ հոկտեմբերի 6-ին, իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված  և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon