ՀԲՖ. Անարդար որոշումը փոխվել է. հաղթանակը վերադրձվել է Հովհաննես Բաչկովին

Հասարակություն 03.11.2021   10:06   3219

ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է․

«Բաչկովին հաղթանակ է շնորհվում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերականգնել է արդարությունը:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը: Մենամարտից անմիջապես հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու քառորդ  եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ: Կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»:

Նշենք, որ 63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչի մենամարտից հետո մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհել էին Սոմչայ Վոնգսուվանին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը կիսաեզրափակիչում +92 կգ քաշային Դավիթ Չալոյանն է։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հովհաննես Բաչկով, ՀԲՖ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon