«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պապիկյան. Հայաստան է վերադարձվել օգոստոսին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը

Պապիկյան. Հայաստան է վերադարձվել օգոստոսին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը

 Հայաստան է վերադարձվում Արցախի սահմանը անցած և ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը։ ԱԺ-ում երեկ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ է վերադարձվում 1989-ին ծնված Դավիդյան Արթուր Բորիսին։ Նա այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը»,–ասել է Պապիկյանը։

Հիշեցնենք, ըստ ՀՀ ՊՆ-ի N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանն օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել էր տեղանքում և հայտնվել էր ադրբեջանական կողմում։