Հունվարի 1-ից բարձրացել են մի խումբ ապրանքների մաքսատուրքերը

Պաշտոնական 03.01.2020   11:00   488

Ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքի դրույքաչափերի ավելացումին զուգահեռ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացել են նաև շուրջ 700 հարյուր ապրանքատեսակների մաքսատուրքերը, որոնք ներմուծվում են ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող պետություններից։

Հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից ներմուծվող ընտանի թռչնի մսի մաքսատուրքը բարձրացել է 3 տոկոսային կետով՝ դառնալով 25 տոկոս, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը՝ 2,5 տոկոսով, սպառողական զամբյուղում ներառված մեկ այլ ապրանքի՝ բրնձի մաքսատուրքը ավելացել է 3 տոկոսով, ոչ պակաս քան 10 լիտրանոց տարրաներով արևածաղկի ձեթի մաքսատուրքը այսուհետ կազմում է 15 տոկոս, ոչ ԵԱՏՄ երկրներից կաթնամթերք, այդ թվում՝ կաթի փոշի ներկրողները 2 տոկոս ավելի մաքսատուրք կվճարեն՝ 13-ի փոխարեն՝ 15 տոկոս: Հիմնականում Նոր Զելանդիայից ու ԵՄ երկրներից ներմուծվող կարագի համար նույնպես 2 տոկոս ավելի կվճարեն։

Հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար վճարն էլ ավելի կլինի 3 տոկոսով:

Բարձրանում են նաև դեղորայքի դրույքաչափերը: Դեղաշիջոցների ու անտիբիոտիկների, ինչպես նաև դրանց ստեղծման համար անհրաժեշտ նյութերի համար կվճարվի 2-4-ով ավելի մաքսավճար: Մայրաքաղաքի այն դեղատներում, որտեղ եղավ «Ազատությունը», առայժմ չեն կարող ասել՝ հաջորդ ներմուծման դեպքում մաքսատուրքերի ավելացումն ինչպես կազդի դեղամիջոցների գների վրա: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի կես տոկոս:

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է 2014-ից. տարիներ առաջ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով:

Ամբողջական՝ «Ազատության» տեսանյութում՝

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon