«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան (նոր տեսանյութ)

Ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան (նոր տեսանյութ)

Հայ մարտիկների գործողությունների արդյունքում հակառակորդն աձնակազմի և զինտեխնիկայի նոր կորուստներ ունի։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ըստ լրացվող տվյալների` հայ մարտիկների գործողությունների արդյունքում հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ՊՆ–ից տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: Սակայն ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: