«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Աննա Դավթյան-Գևորգյան. Փորձում ենք ճշմարտությունը իմանալու ձեր իսկ իրավունքը պաշտպանել

Աննա Դավթյան-Գևորգյան. Փորձում ենք ճշմարտությունը իմանալու ձեր իսկ իրավունքը պաշտպանել

Արտահերթ ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը գրում է.

Հեղինակության ճգնաժամ

ՀԱԿ-ին ու ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկվածներին շարունակում են մեղադրել մեկ հոգու առաջնորդության, մեկին վստահելու ու մեկին «պաշտպանելու մեջ»։

Նախ, կարծում եմ՝ Նախագահը պաշտպանության կարիք չունի, փորձում ենք պարզապես ճշմարտությունը իմանալու ձեր իսկ իրավունքը պաշտպանել։

Երկրորդը, մեր հասարակության մեջ այն աստիճան խեղաթյուրվել է հեղինակություն ունեցողի ինստիտուտը, որ ցանկացած հեղինակություն մեկնաբանվում է որպես աղանդավորություն, ցեղական մտածելակերպ, կույր պաշտպանություն։ Այնինչ, Նախագահի մասին կեղծ թեզեր շրջանառողների վարքը շատ ավելի է կույր աղանդավորների համայնք հիշեցնում։ Նրանց հակադարձելը, այո, երբեմն կոպիտ դրսևորումներ է ստանում (ինչը չեմ ողջունում)։

Բայց ասացե՛ք խնդրեմ, մեկ հոգու դերակատարությունը չէ՞ր արդյոք վճռորոշը կարևոր որոշումն ընդունելը այնքան ձգելը, որ զոհերի թիվը հազարների հասավ, իսկ տարածքային կորուստներն անպատկերացնելի չափերի։ Մեկ հոգու նոր ստորագրության սարսափով չե՞նք հիմա ապրում։

Մեզանում հաճախ փաստը, ճշմարտությունն ու մեր պատկերացրած արդարությունը, ցանկալին ընկալվում են որպես նույնանիշներ։ Գուցե արդար չե՞ք համարում, որ ինչ համակարգ էլ ընտրում ենք, ի վերջո, պատերազմական իրավիճակում ապրող երկրում մեկ հոգուց չափից դուրս շատ բան է կախված, բայց դա չի նշանակում, որ դա փաստ չէ։ Ընդունված որոշումների վրա, իհարկե, ունեն իրենց ազդեցությունը մարդիկ, հետազոտություններ, ուսումնասիրություններ՝ պիտի՛ այդպես լինի, բայց անգամ ամենափայլուն հետազոտության արդյունքները ճիշտ օգտագործելն ու ճակատագրական պահերին ճիշտ որոշումներ ընդունելը/չընդունելը մեկ մարդ է անում և այդ մեկ մարդը ես կամ դուք չե՛նք։

Ի վերջո, որևէ ոլորտում հեղինակություն ունենալը, հսկաների ուսերը չմերժելն ու անվերջ նոր հեծանիվ հորինելու մոլուցքը զսպելը գուցե մի քիչ ավելի հասունացրած լիներ մեզ՝ անվերջ նույն փոսը չընկնելու համար։

Այսօր երկրի համար ճակատագրական հարցեր են քննարկվում, քննարկվում են ձևաչափով, որտեղ իր խոսքը հազար անգամ դրժած, իր խոսքը հազար անգամ փոխած ղեկավարին չեն վստահում։ Եվ ունենք հնարավորություն այդ դերը տալ մի մարդու, որ լավագույնս է տիրապետում եղած իրողությունները հաշվի առնելով ազնիվ ու շիտակ, պետության համար կարևոր որոշումներ ընդունել․ ու սա փաստ է, պատմական իրողություն, նախասիրություն չէ, ոչ էլ սուբյեկտիվ մեկնաբանություն, վկա՝ մեր նորագույն ժամանակի պատմությունը՝ անգամ խեղաթյուրված ու նենգափոխված տարբերակով։ Չասե՞նք այդ մասին, չհորդորե՞նք տալ նրան այդ հնարավորությունը։ Այստեղ որպես հակափաստարկ բերում են իբր «կեղծված» ընտրությունները, ձեթը, մութը, մազութը, փակված գազեթը․․․Հազար անգամ հերքված կամ բացատրված փաստեր։ Բայց մի պահ ենթադրենք, թե դրանք բոլորը ճշմարտություն են։ Նման չի արդյո՞ք այդ իրադրությունը նրան, որ ծանր հիվանդ հարազատիդ չուզենաս տանել փորձառու բժշկի մոտ, քանի որ նրա բուժքույրը երակ մտնելիս ցավեցնում էր, նրա տրամադրած պալատը վերանորոգած չէր, ետվիրահատական շրջանում սնունդը շատ ճոխ չէր, ինքն էլ շատ էր բժշկական տերմիններ օգտագործում ու փոխարենը հիվանդիդ թողնես նույն սնխչու մոտ, որ հիվանդին համոզել է, թե ոչ մի խնդիր չունի ու հեռացրել լյարդը առանց ցավազրկողի։ 
Նման է․․․լրջանալու պահն, ուրեմն, բաց չթողնենք ու դադարենք հմայվել մահամերձ հիվանդին արվող փայլփլուն մատնահարդարմամբ։