«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Իրավիճակը ՀՀ հարավայն սահմանին` ամփոփ (տեսանյութ)

Իրավիճակը ՀՀ հարավայն սահմանին` ամփոփ (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք այսօր առավոտյան ժամը 10:00-10:15-ի սահմաններում հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմն անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Անօդաչու սարքերի մեկն ընկել է Հայաստանի տարածքում։

«Հակառակորդի բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի և տեխնիկայի կորուստներ։ Իրավիճակը շփման գծում ընդհանուր առմամբ մեր կողմից վերահսկել է։

ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ եթե հակառակորդը կրկին փորձի ՀՀ պետական սահմանին ոտնձգություն իրականացնել, ՀՀ զինված ուժերում առկա բոլոր միջոցներով հուժկու հարված է հասցվելու՝ կիրառելով զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները։

ՀՀ զինված ուժերը շատ լավ գիտեն հակառակորդի կրակային դիրքերը, ու եթե տեղի ունեցածը կրկնվի, ամբողջը խոցելու ենք»։