Իրավիճակը ռազմաճակատում. ոչնչացվել է հակառակորդի ևս 1 ինքնաթիռ և 1 ԱԹՍ

Պաշտոնական 02.10.2020   09:30   115

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել, ասված է հաղորդագրությունում:

«Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ», - առավոտյան հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հայկական ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ժամը 07:55-ի սահմաններում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք,  ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,- նշել է Ստեփանյանը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, ԱՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon