«Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել

Մարտի 1 23.04.2019   08:55   774

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված ցուցմունքների սղագրությունից պարզ է դառնում, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է:

«Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը:

Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է.

«Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի Պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձներն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀՀ ՊՆ Զինված ուժերը կենտրոնացվում Երեւան քաղաքում, այլ ոչ թե սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ, Գասպարյանը այսպես է պատասխանել.

«Հարցը պետք է ուղղել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Երեւի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երեւան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Վլադիմիր Գասպարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon