Կալանավորին ծեծելու և խոշտանգելու մեջ մեղադրվող անձն արդարացվեց. forrights.am

Պաշտոնական 28.11.2019   11:00   553

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 30-ամյա Արմեն Աղաջանյանին խոշտանգելու և պաշտոնեական լիազորությւոնները չարաշահելու մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանն արդարացվեց ու հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մեղսագրվող արարքը վերաորակեց․ խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին ճանաչեց անմեղ, մեղավոր ճանաչելով միայն Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վերաորակված հոդվածների վրա համաներում կիրառվեց և Հովհաննիսյանն ազատ արձակվեց:

Հիշեցնենք,  Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով «Նուբարաշեն» ՔԿՀ հերթապահ, 2018թ․ մարտի 16-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում մի խումբ անձանց հետ խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։

«Դատարանը չճանաչեց խոշտանգման փաստը; Մարդուն 4 հոգով ծեծեն՝ պատժելու նպատակով ու չազատազրկե՞ն, նորմա՞լ է դա, զուտ լիազորությունների անցո՞ւմ է կատարել ու վե՞րջ: Տարիներ շարունակ ինչ-որ կար նույն է կատարվում նաև այսօր, ոչ մի բան չի փոխվել դատական համակարգում և դատավորների հոգեբանության մեջ։ Դատավորը ռիսկ չի անում խոշտանգման հոդվածով մարդուն դատապարտել, դրա փոխարեն նախընտրում է ապօրինի դատական ակտ կայացնել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Մեղադրող-դատախազը դատարանից պահանջել էր Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ պատժաչափ սահմանել 8 տարի 8 ամիս ժամկետով։ Նրանց համար անսպասելի էր դատարանի նմանօրինակ «անօրինական» դատավճիռը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արա Ղարագյոզյան, խոշտանգում, Արմեն Հովհաննիսյան, Արմեն Աղաջանյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon