Կառլոս Ռաիսյան. «Մեր սպասելիքներն ու էդ ամենը խոստացող ուժը անհամապատսխան են»

Խոսք 03.09.2020   20:02   184

Ի վերջո, երկու տարի անց հարկավոր է արձանագրել , որ ՀՀ ներկայիս իշխանությունները միջին վիճակագրական չինովնիկներ են, որոնք օրեցօր խրվում-սերվում են Սերժի համակարգի մեջ, և ոչ թե ռեֆորմատորներ են, առավել ևս ոչ էլ հեղափոխականներ :

Մեր սպասելիքները առ այն , որ Հայաստանը որակական այլ պետություն է դառնալու, այն փոփոխությունները, որոնց ձգտել ենք և մեզ խոստացել են` չեն իրականանալու :

Սա բնավ չի նշանակում , որ ՀՀ ներկայիս իշխանությունները ձախողված են, իսկ ՀՀ-ն դատապարտված : Ուղղակի մեր սպասելիքներն ու էդ ամենը խոստացող ուժը անհամապատսխան են :
Եթե կոշկակարին պատվիրես նավ կառուցել և հանկարծ որոշ ժամանակ անց պարզվի, որ նա չի կառուցել նավ, այլ կարել է թելերով մի նավակ, դրա մեղավորը ոչ թե կոշկակարն է, այլ պատվիրատուն :

Իշխանություն ձևավորած ուժը իր երկու կարևոր առաքելություններից մեկը կատարել է, այն է` երկիրը բռնազավթողներից ազատել է: Մնացել է երկրորդը` իշխանությունից չկախվել: Իսկ մինչ ընտրություններ հուսանք Հայաստանում կլինեն ուժեր, որոնք իսկապես կգնան րեֆորմների ճանապարհով , ես այդ ուժերից ճանաչում եմ ` ՀԱԿ-ին :

Հ.Գ. Մի՛ դրամատիկացրեք , Հայաստանը հավերժ է և հետզհետե բարեկեցիկ :

Կառլոս Ռաիսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառլոս Ռաիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon