Կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

Կարևոր 26.01.2021   11:30   154

Մոսկվայում վաղը`հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։

РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։

Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Այժմ Նախիջևանի հետ Ադրբեջանը ցամաքային ճանապարհ չունի ունի։ Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Հիմա երկրների ցամաքային կապն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Հայաստանը և Իրանը Նախիջևանով երկաթուղով կապելու առաջարկը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

Լրացված

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաինյան, Հայաստան-Ադրբեջան, Մոսկվա, Մհեր Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon