«Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով»

Պաշտոնական 29.01.2020   11:00   320

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին այսօր 1in.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել։

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է շուրջ 10 փորձաքննություն։ Այս պահի դրությամբ հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, հարցումներ է ուղարկվել տարբեր միջազգային կազմակերպություններ և այլն։

«Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ ինֆորմացիա չհայտնենք: Այս պահին սպանության վարկածը չի քննարկվում։ Այս պահին ուղղությունը տարվում է ինքնասպանության վարկածով։ Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը, ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, որովհետև կա տուժողի իրավահաջորդի դիմում», - ասել է Գրիգորյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայկ Գրիգորյան, Գեորգի Կուտոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon