Լևոն Տեր-Պետրոսյան. «Եթե այսպես շարունակեն, կընկնենք նույն անդունդը» (տեսանյութ)

Կարևոր 29.10.2021   20:00   4932

«Հայաստանում 30 տարվա քարոզչության հետևանքով ազգի, բոլոր քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռևս չի հասկացել մի պարզ ճշմարտություն, որի մասին 25 տարի առաջ է խոսել եմ՝ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի:

Հիմա նորից կրկնում են՝ ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, Ամերիկան կլինի, Իրանը կլինի, Չինաստանը կլինի: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն հին պատմության, այլ մեր օրերի վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել: Մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա Սովետական շրջանը, ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել, և մենք ստեղծեցինք պետություն և տարանք հաղթանակներ: Բայց դա երկու-երեք սերնդի տարբերություն էր:

Հիմա ամենացավալին այն է, որ կարող է այսօրվա սերնդի օրոք մենք նորից չհասկանանք այս բանը և ոչ մի դաս չքաղենք։ Այսինքն, մի կատաստրոֆա արդեն ապրել ենք, ես չեմ բացառում, եթե այսպես շարունակեն, եթե սա է լինելու մեր այս էլիտա կոչեցյալի, էլիտայի մեջ ես ընդգրկում եմ ե՛ւ կուսակցությունները, ե՛ւ մտավորականությունը, ե՛ւ այլն, ամբողջ սփյուռքի ջոջերը, մենք, եթե մի սերնդի ընթացքում կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, կդառնանք աշխարհի համար խղճահարության արժանի պետություն կամ  ազգ, ամենաարհամարհված, կընկնենք Սոմալիի, Եմենի օրը։ Ուզո՞ւմ ենք այդ երկրների շարքին դասվել»:

Լևոն Տեր-Տեր-Պետրոսյան

Հունիս 07, 2021թ.

Ամբողջական՝ տեսանյութում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, ԼՂ, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon