Լավրով. Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզների խնդիրը պետք է արագ լուծվի (տեսանյութ)

Տարածաշրջան 11.05.2021   15:26   165

Ռուսաստանն ակնկալում է, որ որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանին հանձնելու, գերիների փոխանակման և Ղարաբաղի խնդրով այլ հումանիտար հարցերի լուծումը կարագացվի։ Այս մասին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը::

«Ինչ վերաբերում է ականապատ տարածքների քարտեզներին, մենք սկզբունքորեն կողմ ենք, որ հումանիտար նշանակություն  ունեցող բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որեւէ նախապայմանի։ Ես նկատի ունեմ և՛ զոհվածների մարմինների վերադարձը, և՛ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների վերադարձը և այն խնդիրների կարգավորումը, որոնք, ինչպես ընդունված է ասել, կապված են պատերազմի հետևանքներին, տվյալ դեպքում ՝ ականների հետ», - ասել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նաև նշել է, որ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հարցը քննարկել է մի քանի օր առաջ Երևանում։ Լավրով հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերն արվել են։

«Ես դրանց մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ակնկալում ենք, որ այդ գործընթացն էապես կարագացվի և թույլ կտա խնդիրը լուծել ամբողջությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը Բաքու է մեկնել երեկ` մայիսի 10–ին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սերգեյ Լավրով, ականապատ տարածքների քարտեզներ, ՌԴ-Ադրբեջան, գերիներ.ռազմագերիներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon