Լավրով. «Հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել»

Արցախ 18.01.2021   14:29   280

Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ արցախյան պատերազմի գերիների վերադարձի հարցը վերջնական լուծելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ գերիների հարցում սկզբում ամենաշատ խնդիրները հայերի մոտ էին։ Նախևառաջ պետք էր, որ կողմերը կորած անձանց ցուցակներ կազմեին։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել էր, նրանք շատ չէին. ոչ միանգամից, բայց բոլորը վերադարձան։ Դրանից հետո կորած ադրբեջանցիների հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել։   

«Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել։ Եվ արդյունքում փոխանակվեցին նրանց, ովքեր մասնակից էին մինչև նոյեմբերի 9-ի գործողություններին։ Բայց հիմա գլխավորը խնդիրը դեկտեմբերին Հադրութի շրջանում գերեվարվածներն են։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո եղել են Հադրութում, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով։ Մենք և մասնավորապես նախագահ Պուտինը, այնուամենայնիվ, պնդում ենք հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի առաջնորդվենք բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, և հարցը փակվի», - հավելել է Լավրովը:

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է հայ գործընկերոջ հետ ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով։ Սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ են, ինչպես նախկինում էր ասվել։ Այժմ ցուցակները ճշտվում են ՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ։

Լավրովն ասել է նաև, որ ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է շփման մեջ մնալ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ` գերիների խնդիրը լուծելու համար։

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց 6 շաբաթյա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, որևէ գաղտնի հավելված չունի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Որևէ գաղտնի հավելված չկա։ Ես չեմ տեսնում՝ ինչ թեմաներ կարող են ինչ-որ գաղտնիքների առարկա լինել»,-ասել է Լավրովն այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ։

Նա նաև էկզոտիկ համարեց Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը։

«Հասկանում եմ՝ Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Մեր մտքի ծայռով նույնիսկ այդպիսի բան չի անցնում»:

Լավրովը շեշտել է, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այդտեղի երկրների, ու առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Մենք կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կապահովի»,-հավելել է նա։

Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել, հայտնել է ՌՍերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն։

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։  Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Երբեք խոսակցություն չի եղել, որ Հայաստանն ու Արցախը պետք է բաժանել իրարից.նշել է ՌԴ արտաքին  Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ հայ քաղաքական գործիչներն այցելում են Ադրբեջան եւ հայտարարություններ անում: Լավրովը իր խոսքում նկատեց, թե այդպիսի այցերից հնարավոր չէ խուսափել, սակայն արժե հայտարարություններ չանել, որոնք կարող են սրել իրավիճակը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԼՂ, գերիներ.ռազմագերիներ, Սերգեյ Լավրով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon